ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Էմանուել Մակրոնը հանդիպել է Խալիֆա Խաֆթարին

Էմանուել Մակրոնը հանդիպել է Խալիֆա Խաֆթարին
10.03.2020 | 12:02

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 9-ին Փարիզում ընդունել է Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Խաֆթարին: Նա հրադադարի պատրաստակամություն է հայտնել, եթե իր հակառակորդները ևս պահպանեն՝ տեղեկացրել է Ելիսեյան պալատը: Մակրոնի ու Խաֆթարի հանդիպումը Ելիսեյան պալատում անոնսված չէր և տևել է մեկ ժամ: Հանդիպման արդյունքներով Լիբիայի ազգային բանակի հրամանատարը հայտարարեց, որ կստորագրի ռազմական գործողությունները դադարեցնելու համաձայնագիր, բայց իրեն իրավունք է վերապահում պարտավորությունները խախտել, եթե Ազգային համաձայնության կառավարության ուժերը հրադադարը չպահպանեն:


Մարտի սկզբին առողջական պատճառներով Լիբիայում ՄԱԿ-ի ներկայացուցչի պաշտոնից հեռացավ Հասան Սալամեն: Նա ընդունեց, որ Լիբիայում խաղաղություն հաստատելու և հակամարտող ուժերի երկխոսություն հաստատելու ՄԱԿ-ի բոլոր փորձերը ձախողվել են: 2019-ի ապրիլի 4-ին Խաֆթարին աջակցող զորքերը փորձեցին գրավել Տրիպոլին, որտեղ Ազգային համաձայնության կառավարությունն է՝ Ֆայեզ Սարաջի գլխավորությամբ: 2019-ի մայիսին Էմանուել Մակրոնը հանդիպեց Խաֆթարին ու նրան ճգնաժամից քաղաքական ելք որոնելու կոչ արեց: Մակրոնի ու Խաֆթարի բանակցությունների առարկան Լիբիայում ենթադրյալ արտասահմանյան ուժերի ներկայությունն էր: Եվրոպայի ղեկավարները զգուշանում են, որ լիբիական կոնֆլիկտը կվերաճի միջազգայինի: Ռուսաստանը, Թուրքիան, Կատարը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն աջակցում են ազգային համաձայնության կառավարությանը: Փարիզը կասկածվում է Լիբիայի ազգային բանակին ստվերային աջակցության մեջ, թեպետ հայտարարում է, որ չի աջակցում ոչ Խաֆթարին, ոչ Սարաջին:
RFI


Հ․Գ․ Դժվար է Ռուսաստանին կասկածել Ֆայեզ Սարաջին աջակցելու մեջ, մանավանդ Վագների խմբի վարձկանները բացահայտորեն կռվում են Խալիֆա Խաֆթարի զորքերի հետ: Իսկ Թուրքիան Միջերկրականի ծովային սահմանը փոխելու համաձայնագիր է կնքել Ֆայեզ Սարաջի հետ ու Սիրիայից ջիհադականներ է ուղարկում Սարաջին օգնելու: Սիրիայի հարցում միջամտությունը չստացվեց, Էմանուել Մակրոնը Մերձավոր Արևելք է մտնում Լիբիայով: Ու դա քայլ է ձիով: Երեկ նաև Էրդողանն էր Բրյուսելում՝ գնացել էր բողոքելու, որ ԵՄ-ն իրեն փող չի տալիս: Փաստացի՝ տնտեսությունն անկումից փրկելու համար Թուրքիայի նախագահը եվրոների կարիք ունի և ինչպես միշտ նրա դիվանագիտության լավագույն զենքը՝ շանտաժն է: Առավելևս որ ռուսներից ավելին չի կարող պոկել: Մնում են Վաշինգտոնն ու Բրյուսելը՝ Էրդողանը անվերջ պտտվում է իր բերմունդյան եռանկյունում՝ հենման կետի որոնումներում: Դժվար է ասել՝ կների՞ Մակրոնը Էրդողանին Լիբանանում իրավիճակի ապակայունացումն ու վարչապետի փոփոխությունը: Մերձավոր Արևելքը խառնարան է, որտեղ բոլորն ունեն իրենց շահերը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 6424

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ